Աջակցություն/ Միացում 60756666

Մեր թիմը

Մեր աշխատանքի արդյունավետությունը պայմանավորված է մեր թիմային աշխատանքով: Բոլորը մեկի համար և մեկը բոլորի համար կարգախոսով էլ աշխատում ենք: Մեր թիմը եղել է ընկերության ձևավորման առաջին իսկ օրերից, այդ իսկ պատճառով մենք կարծես թե մի մեծ ընտանիք լինենք: Ընթացքում իհարկե ունենում ենք նոր թիմակիցներ, ովքեր մեր օգնությամբ արագորեն ինտեգրվում են մեր ընտանիք: Մեր բաժանորդներին ևս վերաբերվում ենք ինչպես մեր ընտանիքի անդամների, բոլորին գիտենք դեմքով, քանի որ մեր բաժանորդները ևս առաջին իսկ օրերից մեզ հետ են: Եվ միշտ պատրաստ ենք ընդունել նոր թիմակիցներ:
  • Արմեն Անդրեասյան
    Հիմնադիր և տնօրեն
    Մտահոգ լինելով, որպեսզի իմ մարզում տրամադրվի հասանելի և որակյալ ինտերնետ կապ 2017թ. հիմնադրեցի «Արմքոմ» ինտերնետ կապի ընկերությունը: Իմ ամենօրյա աշխատանքի առաքելությունն է ստեղծել լավագույն պայմաններ մեր բաժանորդների համար, որում ինձ օգնում է իմ թիմը` իր սրտացավ և հոգատար աշխատանքով: Ստանձնել եմ կորպորատիվ պատասխանատվություն` նպատակ հետապնդելով իմ գործով բարելավել համայնքային կյանքը:
  • Կարեն Մկրտչյան
    ՏՏ բաժնի ղեկավար
    Ես մասնակցել եմ «Արմքոմ» ընկերության ստեղծմանը առաջին իսկ օրերից, երբ դեռևս այն գաղափար էր: Ստեղծման առաջին օրից մինչ օրս կարգավորում եմ բոլոր տեխնիկակական հարցերը` նոր ցանցի հավաքում, ավելի արագ ինտերնետ և այլն: Պլանավորում ենք ծածկույթը ավելի մեծացնել և շատերի համար հասանելի դարձնել մեր ինտերնետ կապը: Մեր կարգախոսն է «չկա անլուծելի խնդիր»:
  • Գրետա Բաղրամյան
    Մարքեթինգի և հասարակական կապերի բաժնի ղեկավար
    «Արմքոմ»-ին միացել եմ 2019 թվականի մայիսից: Առաջին իսկ օրերից ձեռնամուխ եղա քաղաքային միջոցառման կազմակերպման` իրազեկման նպատակ հետապնդելով: Մենք ստեղծում ենք արժեքավոր առաջարկ` նպատակ ունենալով արժանանալ մեր բաժանորդների հավատարմությանը. ներդնելով նոր տեխնոլոգիաներ` անհատական վերաբերմունք ցույց տալով յուրաքանչյուր բաժանորդի նկատմամբ: Իմ կարգախոսն է «մտածիր մեծ, բայց եղիր մանրակրկիտ»:
  • Մարինե Ապրեսյան
    Ավագ օպերատոր
    Արմքոմ ընկերությանը միացել եմ 2020թ.: Ամեն օր սիրով և համբերատարությամբ շփվում եմ իմ բաժանորդների հետ` պատասխանում բոլոր հարցերին, իսկ արդեն հետո համակարգում աշխատանքները, որպեսզի մեր բաժանորդները ունենան անխափան ինտերնետ: Իմ աշխատանքի սիրելի մասն են կազմում` մեր փաթեթների ներկայացումը և միացումների համակարգումը:
  • Մարիա Աղաջանյան
    Կրտսեր օպերատոր
    Մեր ընկերությունը կարևորում է մեր բաժանորդների առաջարկները և բողոքները, և ես սիրով զբաղվում եմ այդ հարցումները կատարելու առաքելությամբ: Հարցումների արդյունքները փոխացնում եմ մարքեթինգի և տեխնիկական բաժին, որպեսզի յուրաքանչյուր հարցմանը հնարավորինս շտապ արձագանքենք: Ինչպես նաև հիշեցնում եմ վճարումների մասին՝ որը առիթ է մեր սիրելի բաժանորդների հետ կրկին շփվելու համար:
  • Հարութ Ներսիսյան
    Տեխնիկական բաժնի օպերատոր
    «Արմքոմ»-ի մասին վաղուց լսել էի, հետո կապի միացում կատարող աշխատակցի աշախատանքի առաջարկ ստացա: Իմ աշխատանքից հետո ինձ հնարավորություն տրվեց առաջ շարժվել աշխատանքային աստիճաններով: Այժմ ես սպասարկող օպերատոր եմ, և սիրով պատասխանում և կարգավորում եմ բաժանորդների բոլոր տեխնիկական հարցերը: