Մեր մասին
«Արմքոմ» ՍՊ ընկերությունը հիմադրվել է 2017թ.-ին: ՀՀ Արդարադատության Նախարարության Իրավաբանական Անձանց Պետական Ռեգիստրում գրանցման ամսաթիվն է՝ 2017թ.-ի մարտի 13-ը: Ընկերությունը գործունեություն է ծավալում Կոտայքի մարզի տարածաշրջանում՝ մատուցելով ինտերնետ կապի ծառայություն:
Ընկերության ծառայությունները ամփոփված են հատուկ փաթեթների մեջ՝ որոնք կարող են լինել և ստանդարտ նախապես ֆիքսված և անհատական բաժանորդի կարիքներին համապատասխան ձևավորված փաթեթ:
«Արմքոմ» ՍՊ ընկերության կողմից ծառայության որակյալ մատուցման նպատակով՝ գործածվում են օպտիկական մալուխներ: Օպտիկական մալուխները լայնորեն կիրառվում են օպտիկամանրաթելային հաղորդակցության մեջ, որտեղ դրանք իրականացնում են տվյալների փոխանցում ավելի բարձր արագությունով և ավելի մեծ հեռավորությունների վրա, քան սովորական մալուխները։ Մանրաթելերը մետաղական մալուխների փոխարեն են օգտագործվում, որովհետև ազդանշաններն անցնում են ավելի քիչ կորուստներով, ինչպես նաև դիմացկուն են էլեկտրամագնիսական դաշտի տատանումների նկատմամբ։
Սարքավորումները, որոնք ծառայության ակտիվացման օրը տրամադրվում են բաժանորդներին, ունեն Wi-Fi հնարավորություն: Ընկերությունը յուրաքանչյուր փաթեթի շրջանակներում՝ իրականացնում է անվճար Wi-Fi միացում: