Աջակցություն/ Միացում 060 756666

«Միասին դեպի թվային ապագա» N2 միջազգային ֆորում

10.10.2019

2019թ. հոկտեմբերի 10-ին մասնակցել ենք «Միասին դեպի թվային ապագա» կարգախոսով N2 միջազգային եռօրյա ֆորումին, որը հյուրընկալել էր տեղական ու միջազգային առաջատար ինտերնետային կազմակերպություններին՝ քննարկելու տեխնոլոգիական մարտահրավերները։ Ֆորումի առաջին օրը մասնակցել ենք ցանցային օպերատորների խմբի առաջին (ArmNOG) եւ Հայաստանի Ինտերնետ կառավարման 5-րդ համաժողովներին (ArmIGF)։ «Միասին դեպի թվային ապագա» կարգախոսով համաժողովն անցկացվում էր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ։ Բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ICANN-ի նախագահ եւ տնօրեն Յորան Մարբին, RIPE NCC-ի տնօրեն Աքսել Պավլիկը:

Համաժողովում քննարկվում էին՝ Հայաստանը որպես Եվրոպան ու Ասիան միմյանց կապող խոշորագույն ինտերնետ ենթակառուցվածքներ ունեցող երկիր, հյուսիս-հարավ թվային միջանցքներ, Հայաստանի թվային ապագան եւ այլն։